ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ


Հիմնադրվել է Հայաստանում 2004 թվականի հունվարին` ամերիկյան Քրիդենշլ Ինք. /Credential Inc/ ընկերության կողմից:

“Աքռա Քրեդիտ Ռեփորթինգի” ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է գործարար տեղեկատվության բնագավառում առաջատար աշխարհարռչակ “Դան ընդ Բրեդստրիթ” ընկերությունը /D&B/:

ԱՔՌԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող առաջին և միակ վարկային բյուրոն, որի հիմնական նպատակը ֆինանսական հաստատություններին հաճախորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի)  ռիսկայնության աստիճանը գնահատող ծառայություններ մատուցելն է, ինչն օգնում է կայացնել առավել արագ, հիմնավոր և ճշգրիտ գործարար որոշումներ:

Բացի այդ, վարկային բյուրոյի շնորհիվ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ հնարավորություն է ստանում կառուցել և օգտագործել  իր վարկային պատմությունը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հաճախորդներն են Հայաստանում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, միկրո ֆինանսական հաստատությունները, հետաձգված վճարումով աշխատող առևտրային կազմակերպությունները /ներառյալ կենցաղային սպասարկման ծառայությունները/, ապահովագրական ընկերությունները, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլն:

Վարկային բյուրոն գործում է գաղտնիության բացարձակ ապահովման պայմանով: Տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը համաձայնություն է տալիս` իր վարկային պատմությունը ստուգելու համար:

Տվյալ մեխանիզմը թույլ է տալիս բացառել տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը:
 

Տնօրեն`    Արտակ Արզոյան

 

Հասցե`         0014, ՀՀ, Երեւան,
Մամիկոնյանց 48
Հեռախոս`    (10) 23 63 21
Ֆաքս`         (10) 23 63 21
Էլ. փոստ`    info@acra.am
Վեբ. Կայք`  
http://www.acra.am

 

  • Լավագույն Վարկեր
  • Լավագույն Ավանդներ
  • Լավագույն Պոլիսներ
  • Անշարժ Գույքի Գործարքների Քանակ
  • Անշարժ Գույքի Գների Դինամիկա
  • Վարկերի Գումարային Դինամիկա
  • Փոխարժեքների Դինամիկա
    -
    USD EUR RUB GBP
  •  

    Get Adobe Flash player

    Բացառիկ հարցազրույցներ